Մասնակցություն

ՓսայՔմեփին մասնակցելու համար պետք է պարզապես գալ այն վայրը, որտեղ անցկացվում է չկոնֆերանսը: Պրեզենտացիաների ժամատախտակը կազմվում է օրվա սկզբում «խոսնակների» կողմից. յուրաքանչյուր օրվա սկզբում մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները:

Ցանկալի է նախորոք գրանցվել: Գրանցումը ավարտելուց հետո ձեր էլ. մեյլին հաստատող նամակ չի գալու: Բեյջերն ու շապիկները կարող եք վերցնել գրանցման բաժնից չկոնֆերանսի ժամանակ: