ՓսայՔեմփ մենք անվանել ենք այն ոչ ֆորմալ հոգեբանական կոնֆերանսը, որի ձևաչափը ենթադրում է թեմաների ազատ ընտրություն, մտքերի անկաշկանդ փոխանակում, նոր առաջարկությունների և մտահաղացումների ներկայացում:
Ի տարբերություն ստանդարտ կոֆերանսների, ՓսայՔեմփը «առանց փողկապի» կոնֆերանս է, այսինքն՝ ինտերակտիվ շփումը, տեղում մանակիցների կողմից կազմվող օրակարգը, տարբեր լսարաններում միաժամանակ ընթացող մի քանի պրեզենտացիաները, ակտիվ քննարկումները, ներկայացվող տարատեսակ թեմաները, կոնֆերանսի դինամիկ ընթացքը դրա անբաժան մասն են կազմում:
ՓսայՔմեփի առանձնահատկություններից մեկն այն է, որ զեկույցով կարող են հանդես գալ ինչպես հոգեբան մասնագետներ, ուսանողներ, այնպես էլ հոգեբանությամբ ուղղակի հետաքրքրվող մարդիկ:
ՓսայՔեմփը կարող է հետաքրքրել հոգեբանության և հարակից գիտությունների մասնագետներին և ուսանողներին, ինչպես նաև հոգեբանությամբ պարզապես հետաքրքրվողներին: