Պրեզենտացիաներ

Ներկայացվող թեմայի լուսաբանման ոճը, ձևը և ներկայացվող տեսակետը չեն սահմանափակվում, եթե չեն խախտում ելույթներին ներկայացված հիմնական կանոնները՝ մասնագիտական և բարոյական էթիկայի պահպանում և ոչ մի գովազդ:

Զեկույցների ցանկալի չափանիշներն են.

  • ելույթը պետք է տևի 30 րոպե (ներառյալ նախապատրաստությունը, բուն պրեզենտացիան, հարցերն ու քննարկումները)*
  • ներկայացրեք թեմաներ, որոնցում կոմպետենտ եք, լիովին տիրապետում եք նյութին և լավ եք նախապատրաստել ելույթը
  • պրեզենտացիաները կարող են լինել տեսական վերլուծություններ, հետազոտությունների ամփոփումներ, հոգեբանական որևէ աշխատանքի, քեյսերի ներկայացում, հոգեբանական ծառայություն մատուցող կենտրոնների աշխատանքի, ինչպես նաև առօրյա փորձառության հետ կապված դիտարկումների ներկայացում
  • ցանկալի է, որ նյութը լինի հետաքրքիր (դրանից է կախված ձեր լսարանի ներկայությունը), ներկայացվի ինտերակտիվ ձևով, լինի համակարգված և բովանդակալից, լսարանի համար ինչ-որ նոր բան պարունակի
  • եթե ներկայացնում եք գիտականության հավակնող նյութ, ապա այն պետք է համապատասխանի գիտական չափանիշներին, հիմնված լինի որոշակի աղբյուրների վրա, այլապես՝ պետք է նշել, որ դա ձեր սեփական գաղափարներն են, որոնք սակայն կարող են նույնքան հետաքրքիր և ուշադրության արժանի լինել
  • գրավիչ պրեզենտացիա անելու համար եղե՛ք հումորով, խանդավառ, ոգևորությամբ ներկայացրեք նյութը: Դրա հետ մեկտեղ ՓսայՔեմփի շրջանակներում ցանկալի է պահպանել էթիկայի կանոնները, լինել հանդուրժող, օգտակար նյութ ներկայացնել
  • արգելվում է գովազդ, որևէ բան վաճառելու փորձեր անելը*