Հաճախ տրվող հարցերից երկուսի պատասխանները

Ինչի մասին և ինչպես խոսել

ՓսայՔեմփի թեման հոգեբանությունն է; առանձնացված չեն ոլորտներ կամ կոնկրետ երևույթներ որոնց մասին պետք է կամ չի կարելի խոսել: Զեկույցները կարող են լինել, ինչպես գիտական հոգեբանության վերաբերյալ, ներկայացնել ձեր կամ այլ գիտնականների ուսումնասիրությունները, տեսությունները, այնպես էլ ներկայացնել սեփական կենսափորձը, դիտարկումները, որևէ խնդիր հաղթահարելու և լուծելու օրինակը, որոնք կարող են հետաքրքրել հանդիսատեսին: Հետազոտություն ներկայացնելուց պետք չէ պահպանել խիստ գիտական ոճը, ներկայանցել վարկած, խնդիրներ, նպատակ, հետազոտության անցկացման տարեթիվը, ընտրանքը և այլն: Կարևորը ստացված արդյունքներն են և հետևությունները:

Զեկույցը կարող է ուղեկցվել պրեզենտացիայով, լինել գործնական (տեխնիկայի ներկայացում) կամ պարզապես վերբալ, հանդիսատեսին ակտիվացնող տարրեր ներառել:

Գործնական տեխնիկա ներկայացնելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները զեկուցողը պետք է իր հետ բերի կամ կապ հաստատի կազմակերպիչների հետ մինչև հունիսի 28-ը: Նրան մեկ ժամով կտրամադրվի ազատ սենյակ՝ հնարավորինս կահավորված ըստ ներկայացվող տեխնիկայի պահանջների: Յուրաքանչյուր «սեանսին» մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն նախորոք՝ օրվա ընթացքում մոտելանով գրանցման բաժնին, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ներկաների թիվը և տեխնիկայի ցուցադրման արդյունավետությունը: Եթե մասնակցել ցանկացողները շատ լինեն, հոգեբանը կարող է ըստ իր հայեցողության կրկնել պրեզենտացիան:

Ովքեր են կազմակերպիչները

ՓսայՔմեփը կազմակերպել են մի քանի հոգեբան, ուսանող պատանիներ, ովքեր չեն ներկայացնում որևէ ԲՈՒՀ կամ կազմակերպություն: Հոգեբանական ոչ ֆորմալ կոնֆերանս կազմակերպելու միտքը ծագել է Երևանյան Բարքեմփի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների չկոնֆերանսի օրինակից: Երևանի Պետական Համալսարանը տրամադրել է չկոնֆերանսի անցկացման տեղը՝ ԲՈՒՀ-ի 8-րդ մասնաշենքը: Կազմակերպչական այլ ծախսերը հոգում են հովանավորները: