ՓսայՔեմփ-2013. օր, ժամ, վայր

Վերջապե՜ս. սառույցը շարժվեց:

Երևանյան այս տարվա հոգեբանական չկոնֆերանսը լինելու է այս շաբաթ-կիրակի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին:

Բնականաբար՝ ելույթ կարող են ունենալ բոլորը անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, մաշկի գույնից և դավանանքից:

ՓսայՔեմփին մասնակցելու համար պետք է պարզապես գալ այն վայրը, որտեղ անցկացվում է չկոնֆերանսը. մեր դեպքում՝ ԵՊՀ սև շենքի հետևը գտնվող մասնաշենքը: Պրեզենտացիաների ժամատախտակը կազմվելու է օրվա սկզբում խոսնակների կողմից. ամեն օրվա սկզբում մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորելու են իրենց զեկուցումների թեմաները: Ժամատախտակի ամենանախանձելի տեղերում գրանցվել և հոգեբանական կախարդանքով լի մթնոլորտին ադապտացվել կհասցնեք երկու օրն էլ. դրա համար ժամանակ է տրամադրվելու՝ 10:30-ից մինչև 11:00-ն: 11:00-ին սկսվելու են զեկույցները և տևելու են մինչև ժամը 17:00:

Սպասեք տաք-տաք ճշգրտումների, լրացումների և նորությունների՝ սրելով ձեր հոգեբանականի ընկալման ցուցիչները: