մնալ բան֊ման

Գիշերակացի մասին — դե դուք միշտ կարաք փնտրեք ինչ-կա չկա․ մեր գտած ամենաէժան տարբերակը մինչ հիմա Կազայի մնալու տեղն ա։ Նկարի մեջ հնարավոր ամենահավես տարբերակը ընդգծած ա ու ձեռի հետ էլ ամենաէժանն ա գալիս, եթե վեց֊վեց հոգանոց խմբերով դիմեք ;Ճ

Kasa Accomodation_red
1

Տրանսպորտային տրիադան — երթուղային, տաքսի, գնացք

Երթուղայիններն ու տաքսիները Երեւանում շարժվում են կայարանի մոտից։ Իսկ հետ գալուց շարժվում են ավտոկայանից (դա միակն է քաղաքում, գտնվում է կենտրոնական հրապարակից Շահումյան փողոցով ոտքով 15 րոպեի ճանապարհի վրա):

Երթուղայինի գինը 1500 է, տաքսունը՝ 2500: Երկու դեպքում էլ շարժվում են միայն էն դեպքում, երբ մեքենայում ազատ տեղ չկա: Այսինքն կարող ա լավ չստացվի ու ասենք՝ մի 40 րոպե սպասեք, որ մարդ հավաքվի:

Թե Գյումրիում, թե Երեւանում երթուղայինները եւ տաքսիները սկսում են շարժվել (մարդ հավաքել) առավոտյան 8-ից ու էդ շարունակվում է մինչեւ երեկոյան 19:00, կարող ա մինչեւ19:30:

Երևանի նույն կայարանից նաև գնացք կա դեպի Գյումրի (լո՞ւրջ)։ Շարժվում ա առավոտյան ժամը 07:55-ին (ուշանալ չկա), Գյումրիից ետ գալիս՝ 18:45-ին (եթե Գյումրիում մնալու տեղ չունեք, էլի ուշանալ պետք չի)։ Տոմսն էլ արժի 1000 դրամ։