Անհրաժեշտ են կամավորներ\ Volunteers wanted!

ՓսայՔեմփը 2012-ը հունիսի 29-ի (երեկոյան), 30-ի և հունիսի 1-ի համար փնտրում է կամավորներ՝ կազմակերպչական հարցերում օգնելու համար: Պետք է լինելու պարզապես ներկա լինել չկոնֆերանսին, գրանցում անել և օգնել պրեզենտացիա անողներին: Կամավոր լինելը բնավ չի խանգարի սեփական պրեզենտացիան ներկայացնել և լսել ձեզ հետաքրքրած ներկայացումները:

Շնորհակալություն աջակցության համար 🙂

Ցանկության դեպքում լրացրեք գրանցման էջը և նշում արեք համապատասխան տեղում:

 

ՓսայՔմեփ` հունիս-հուլիս 2012

Որոշվեցին և հստակեցվեցին 2012-ՓսայՔեմփի անցկացման օրն ու վայրը:

Ուրեմն՝ այն տեղի կունենա հունիսի 29-ի երեկոյան (նախնական գրանցում, ծանոթություն, նախապատրաստություններ), 30-ին և հուլիսի 1-ին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի; Երևանի Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում (Աբովյան 52):

Մինչ այդ նախատեսում ենք մի-երկու անգամ հանդիպել խոսնակների ու կամավորների հետ:

Այնպես որ, սպասե՛ք նորությունների:

 

 

Ուզո՞ւմ եք խոսել ՓսայՔեմփ12-ի մասին

Առաջին Երևանյան ՓսայՔմեի պաշտոնական թեգն է #psycampevn12: Թվիթերում, դիասպորայում կամ այլ տեղ ֆեյսբուքը թեգեր չի կարդում գրելով այս տարվա ՓսայՔեմփի մասին՝ օգտագործեք նշված թեգը, որպեսզի մյուս հետաքրքրվողներն էլ գտնեն ձեր գրառումները: