Սիրելի փսայքեմփականներ, այնպես ստացվեց, որ խնդիրներ առաջացան կիրակի օրը տարածքի զբաղեցման հետ, և այս տարի ՓսայՔմեփը տևելու է մեկ օր՝ շաբաթ հունիսի 30-ին:
Համապատասխանաբար օրակարգը կլինի հետևյալը՝
11:00 – 11:30 _ Մասնակիցների գրանցում, ժամանակացույցի լրացում
11:30 – 12:00 _ Բացում
12:00 – 17:00 _ Ներկայացումներ
17:00 _ Փակման արարողություն
Բոլոր նրանք, ովքեր մտադիր էին զեկույց ներկայացնել կիրակի, շտապե՛ք ավարտել նախապատրաստությունները և տեղ գրավել շաբաթ օրվա ժամատախտակի վրա:
Փոփոխվել են նաև ներկայացումների տևողությունները՝ կլինեն ինչպես 30 րոպեանոց, այնպես էլ 20 րոպեանոց պրեզենտացիաներ: