մենք շատ ուժեղ պատրաստվում ենք, դո՞ւք

դե որ հավաքրտում էինք տարածքը գիտեիք, բայց էդ բարդ գործ ա, լավ երկար ա տևում մենք ալարկոտ ենք ։Պ

իսկ դե որ հավաքեցիր-վերջացրիր պիտի մի լավ էլ դասավորես, մենք հրավիրել էինք էքսպերտների, որ ճշտագույնս կազմակերպեին մեր ինտերիերը ։Դ

նախապատրաստվում ե՞նք

այո, իհարկե ։Ճ

օրինակ էսօր մաքրության հարցն էինք լուծում ։Դ

ինչպես նաև կարող ես արդեն գրանցվել  մրցույթ կա ամենաջրիկ գրանցման տեքստի համար, որ եթե չալարենք, կամփոփենք ։Պ

Ինչպե՞ս հասնել ՓսայՔեմփ 2.30 րոպեում :Ճ

դե հա երկուս ու կես րոպեում չեք հասնի իրականում եթե դուք ծիտ չեք բառի բուն իմաստով ։Դ կորելու պարագայում կարող եք զանգել 099 244 505 կամ 055 736 732 բայց եթե ծիտ եք, պիտի որ չկորեք ;Ճ ի՞նչ տրանսպորտով կարող եք հասնել Ծխախոտագործների փողոցի մոտով անցնող մեծ փողոցները՝ Խանջյան ու Տիգրան Մեծ։ Խորենացի փողոց․ (երթուղայիններ) 14; (ավտոբուսներ) 9, 11, 21 Տիգրան Մեծ փողոց․ (երթուղայիններ) 9, 11, 18, 19, 22, 23, 30, 38, 43, 45, 49, 50, 54, 60, 68, 73, 74, 76; (ավտոբուսներ) 1, 4, 14, 16, 17, 22, 23, 33, 34, 36, 41, 48, 58, 65; (տրոլեյբուս) 2. [Read More]

հեեե՜յ, փսայքեմփ 2014-ը գալիս է ։Ճ

Կարոտել էիր մեզ, չէ՞ ։) (հա, գիտենք, մենք էլ քեզ ենք կարոտել ։Դ) Ու հենց դրա համար մայիսի 24-25֊ին նորից Փսայքեմփ է։ Հավաքվում ենք հոգեբանելու ու հոգեբանվելու։ ։Ճ Երրորդ երևանյան հոգեբանական չկոնֆերանսը կլինի չգրասենյակում՝ [ Ուտոպեանլաբում]1։ (հասցեն նայիր քարտեզի վրա, ) Դե էլ չասենք, որ ելույթ ունենալ կարող են բոլոր֊բոլորը՝ անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, մաշկի գույնից և դավանանքից: Թեման հոգեբանությունն է․ ու եթե կկարողանաս կապել հոգեբանության հետ հարևանիդ հողաթափերի գույնը, ոչ մեկ դեմ չէ, բացի, երևի թե, հենց հարևանիցդ: 😉 [Read More]

փսայքեմփյան Չխոստովանություն․

հետմահու մտքեր ինչի ենք մենք սա անում. Դե պատմել որ բարքեմփից ենք պլեչ արել արդեն շատ բանալ կլինի, բայց պատմությունից ոչ մի տեղ չես փախչի։ Մենք մտածեցինք, որ հոգեբանությանը Հայաստանում պակասում է անմիջականությունը և հավեսը (հա ի՞նչ անենք, որ մենք հոգեբանության մասին անձնավորված ենք խոսում)։ Չկա գիտական նորություններ, վարկածներ, գաղափարներ ուրիշ մարդկանց հետ հենց էնպես, հավեսի համար կիսելու հնարավորություն (կարդա առանց տպագրվող հոդվածի, դասերի ու պարտավորությունների․ ամենակարևորը հետաքրքիր ու ֆորմալություններով չծանրաբեռնված) [Read More]