Փսայքեմփը Կումայրիում ;)

Գյումրեցիները հայտնի են իրենց հետաքրքրությամբ հոգեբանության հանդեպ։ Այդպես, 1795 թվականին Կումայրիում տեղի ունեցավ առաջին ոգեբոլորակը։ Ապա 1905 թվականին իրականացավ Ալեքսանդրապոլի հանրահայտ духiсборѢ֊ը։ Արդեն 1985 թվին Լենինականում անցկացրեցին կոմսոմոլական պսիխոլագերը։ Եվ ահա 2015 թվականին Գյումրիում կազմակերպվում է հոգեճամբարը։ ժամ՝ Օգոստոսի 1֊ին և 2֊ին,12։00֊ից մինչև 17։00֊ն Տեղ՝ Թատերական հրապարակի ետնամասում, «Կազա» հիմնադրամի Գյումրվա կենտրոնի շենքում, Շահումյան 69 հասցեով, կրկին հոգեբանում ու հոգեբանվում ենք ^___^ միջոցառումը ֆբ֊ում Փսայքեմփի մասին ավելի շատ իմանալու համար բզբզեք էս կայքը բայց նեղված կբզբզեք, որովհետև ողջ արևակենտրոն գալակտիկայում վերջինն եք, ով տեղյակ չէր ։Դ [Read More]

Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ հա, հա, էլի փսայքեմփվում ենք էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞ դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ ֆեյսբուքյան միջոցառումը մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ նոյեմբերի 22-ին ու 23-ին գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։ [Read More]

դեդլայնները սղմում են ։)

հմ, գիտե՞ք չէ, որ գրանցումը Փսայքեմփին ՀՀ-ից եկողների համար էս անգամ անպայման է ու բաց է միայն մինչ Օգոստոսի 21-ը թարսի պես ։Դ ։

ո՞նց, չգիտեի՞ք։ օ․Օ

հմ, դե լավ, արդեն իմացաք։

Գրանցման հղումը՝ https://www.surveymonkey.com/s/GW5LV5K

ուհու․ դեպի Արցախ ։)

չհասցրինք կարոտել զմիմյանս անցյալ Փսայքեմփից հետո և ահա հաջորդին բան չի մնում մենք լավ էլ կարոտել ենք, դուք ձեզ տեսեք ։Պ բայց էս Փսայքեմփը ոչ թե սովորական է, այլ կախարդական Արցախյան ։) Հանդիպում ենք Շուշիում, Օգոստոսի 29-ին և 30-ին 30 հոգու Երևանից բնավ նկատի չունենք միայն Երևանցիների, պարզապես շարժվելու ենք Երևանից մենք կտանենք-կբերենք և կհոգանք սննդի մի մասը, սակայն այս դեպքում գրանցվելը պարտադիր է ու նախնական, պատասխանները դիմելու դեպքում կիմանաք Օգոստոսի 23-ին /էս դեպքում դե երկու օր ավելանում է գնալ-գալ-բան-ման ։Ճ, տո բիշ․ օգոստոսի 28-31/ [Read More]

և այսպես

վաղը․ արդեն․

փսայքեմփ14. օր առաջին․

մենք մեռանք ձեզ սպասելով շուտ արեք, եկեք

և ահա մեր չօրակարգը վաղվա, ազատ ելույթների տեղում կարող է լինել ձեր գովազդը ելույթը ։ՃՃ

psycamp14_day1

մի քիչ նրա մասին, թե ոնց է լինելու ամենը ։Ճ

լինելու են երկու սենյակներ, որոնցից մեկում կլինի պլանավորված ելույթ, որ հայտնի է նախօրոք, իսկ մյուս սենյակում՝ ավանդական-փսայքեմփական ազատ ելույթ։ այսինքն՝ ցանկացած ոք, որ կարծում է ունի ասելու բան հոգեբանության մասին կամ ուզում է եռեսուն րոպե հոգեբանության հետ կապված ինչ-որ բանի մասին խոսել կամ պարել ապա գալիս է, գրատախտակին գրանցում է իր ելույթն ու անունը ու անում ։Ճ երկու տիպի ելույթների ընթացքն էլ թողնվում է ելույթ ունեցողի որոշմանը ։Ճ ահա երկու օրերի չօրակարգերը ։Ճ [Read More]

մենք շատ ուժեղ պատրաստվում ենք, դո՞ւք

դե որ հավաքրտում էինք տարածքը գիտեիք, բայց էդ բարդ գործ ա, լավ երկար ա տևում մենք ալարկոտ ենք ։Պ

իսկ դե որ հավաքեցիր-վերջացրիր պիտի մի լավ էլ դասավորես, մենք հրավիրել էինք էքսպերտների, որ ճշտագույնս կազմակերպեին մեր ինտերիերը ։Դ

նախապատրաստվում ե՞նք

այո, իհարկե ։Ճ

օրինակ էսօր մաքրության հարցն էինք լուծում ։Դ

ինչպես նաև կարող ես արդեն գրանցվել  մրցույթ կա ամենաջրիկ գրանցման տեքստի համար, որ եթե չալարենք, կամփոփենք ։Պ

հեեե՜յ, փսայքեմփ 2014-ը գալիս է ։Ճ

Կարոտել էիր մեզ, չէ՞ ։) (հա, գիտենք, մենք էլ քեզ ենք կարոտել ։Դ) Ու հենց դրա համար մայիսի 24-25֊ին նորից Փսայքեմփ է։ Հավաքվում ենք հոգեբանելու ու հոգեբանվելու։ ։Ճ Երրորդ երևանյան հոգեբանական չկոնֆերանսը կլինի չգրասենյակում՝ [ Ուտոպեանլաբում]1։ (հասցեն նայիր քարտեզի վրա, ) Դե էլ չասենք, որ ելույթ ունենալ կարող են բոլոր֊բոլորը՝ անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, մաշկի գույնից և դավանանքից: Թեման հոգեբանությունն է․ ու եթե կկարողանաս կապել հոգեբանության հետ հարևանիդ հողաթափերի գույնը, ոչ մեկ դեմ չէ, բացի, երևի թե, հենց հարևանիցդ: 😉 [Read More]