Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ

հա, հա, էլի փսայքեմփվում ենք

էս անգամ  հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ

ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞

դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ

ֆեյսբուքյան միջոցառումը

մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ

նոյեմբերի 22-ին ու 23-ին

գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ

ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։

դե մինչ ;Ճ եթե ուզում ես հետո քեզ գտնել թույն ֆոտոներում ։Դ