ջիջիլ դուբլ երկու ։Ճ

մենք մեծ հաճույքով բաց կթողեինք ձեզ ջիջիլելու առիթը, բայց չկարողացանք ։Ճ

երկու հոլովակ մեկը՝ Վանաձորից

մեկն էլ Շուշվա Փսայքեմփից ։Ճ

բան չմնաց

դե, բան չմնաց ։)

եթե շփոթվեք֊մոլորվեք, զանգեք՝ 055 90 51 14

եթե դիտմամբ մոլորվեք, չզանգեք՝ 055 90 51 14

։ՃՃ

Հ․Գ․ ու բեյջերից մի կտոր ։]
եկեք, որ այս ու այլ էքզիստենցիալ հարցերին պատասխանեք ։)

փսայքեմփի գրանցման թեթրիկներ_psycamp registration bages

թույն ա լինելու ։Ճ

բոլորս էլ գիտենք, որ ուզում ես գալ էլ մի ։Պ Տրանսպորտը՝ ամեն օր Կիլիկիա ավտոկայանից ժամը 8.30-18.00 կես ժամը մեկ երթուղայիններ են գնում Երևանից Վանաձոր [1200 դրամ, պռուֆլինք] ու հակառակը։ Առավոտվանից մինչև ժամը 23.00-ի կողմերը ավտոկայանում լինում են նաև տաքսիներ, որոնք 4 մարդ հավաքվելու դեպքում 2000 դրամով տանում են Վանաձորից Երևան, նաև հակառակը։ ու չէ, Վանաձոր գնացք չի գալիս ։Պ Կեցություն՝ կարող եք մի հատ փնտրել տեսնել ինչ կա օնալյն դե սա բոլորը գիտեն, ուղղակի նաև զանգեք, գները զանգելով մի փոքր ավելի ցածր են, մեր տեղում գտած ամենահարմար-էժանը` Գուգարք հյուրանոցը, որ հրապարակի վրա է, 8000 դրամով տալիս է երկու հոգանոց համարը (մարդա 4000)։ Նախաճաշը մեջը չի մտնում, բայց կա տաք ջուր ու տենց բաներ։ պռուֆպիքը ստորև ։Ճ [Read More]

Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ հա, հա, էլի փսայքեմփվում ենք էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞ դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ ֆեյսբուքյան միջոցառումը մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ նոյեմբերի 22-ին ու 23-ին գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։ [Read More]