ընթացիկ ֆոտոներ
բոլոր եկածներ — հիացեք :Ճ
բոլորչեկածներ — ջիջիլվեք :Պ
լոկալիզացում ժամանակում
Փսայքեմփ Վանաձոր #1 ;)
դե, ի՞նչ ասենք ։Ճ
հա, հա, էլի փսայքեմփվում ենք
էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ
ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞
դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ
ֆեյսբուքյան միջոցառումը
մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ
նոյեմբերի 22-ին ու 23-ին
գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ
ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։
[Read More]
ուհու․ դեպի Արցախ ։)
չհասցրինք կարոտել զմիմյանս անցյալ Փսայքեմփից հետո և ահա հաջորդին բան չի մնում մենք լավ էլ կարոտել ենք, դուք ձեզ տեսեք ։Պ
բայց էս Փսայքեմփը ոչ թե սովորական է, այլ կախարդական Արցախյան ։)
Հանդիպում ենք Շուշիում, Օգոստոսի 29-ին և 30-ին
30 հոգու Երևանից բնավ նկատի չունենք միայն Երևանցիների, պարզապես շարժվելու ենք Երևանից մենք կտանենք-կբերենք և կհոգանք սննդի մի մասը, սակայն այս դեպքում գրանցվելը պարտադիր է ու նախնական, պատասխանները դիմելու դեպքում կիմանաք Օգոստոսի 23-ին /էս դեպքում դե երկու օր ավելանում է գնալ-գալ-բան-ման ։Ճ, տո բիշ․ օգոստոսի 28-31/
[Read More]