փսայ գյումրի

կինոն սկսվում ա, կինոն սկսվում ա ։Դ

 

 

PsyCamp Gyumri

ի դեպ, բոլոր նրանց, ով արձակուրդին օրացույց չի բացում՝ օգոստոսի մեկը վաղն ա ։ՃՃ

մնալ բան֊ման

Գիշերակացի մասին — դե դուք միշտ կարաք փնտրեք ինչ-կա չկա․ մեր գտած ամենաէժան տարբերակը մինչ հիմա Կազայի մնալու տեղն ա։ Նկարի մեջ հնարավոր ամենահավես տարբերակը ընդգծած ա ու ձեռի հետ էլ ամենաէժանն ա գալիս, եթե վեց֊վեց հոգանոց խմբերով դիմեք ;Ճ 1 Տրանսպորտային տրիադան — երթուղային, տաքսի, գնացք Երթուղայիններն ու տաքսիները Երեւանում շարժվում են կայարանի մոտից։ Իսկ հետ գալուց շարժվում են ավտոկայանից (դա միակն է քաղաքում, գտնվում է կենտրոնական հրապարակից Շահումյան փողոցով ոտքով 15 րոպեի ճանապարհի վրա): [Read More]

ջիջիլ դուբլ երկու ։Ճ

մենք մեծ հաճույքով բաց կթողեինք ձեզ ջիջիլելու առիթը, բայց չկարողացանք ։Ճ

երկու հոլովակ մեկը՝ Վանաձորից

մեկն էլ Շուշվա Փսայքեմփից ։Ճ

Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ հա, հա, էլի փսայքեմփվում ենք էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞ դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ ֆեյսբուքյան միջոցառումը մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ նոյեմբերի 22-ին ու 23-ին գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։ [Read More]