ո՞նց եք, տնեցիք ո՞նց են

մենք ակտիվորեն աշխատում ենք փսայքեմփն ավելի լավը դարձնելու համար, իսկ դո՞ւք օ․Օ

մի քանի բան

մենք սարքել ենք շապիկներ ու վաճառում ենք դրանք․

ստացված գումարը խոստանում ենք օգտագործել զուտ փսայքեմփական նպատակներով ֆրոյդի արև

հիացեք նկարով․ scaled_full_c6eec3f801d3a9a221ac

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

մենք այս տարի ունենալու ենք նախապես գրանցված չավանդական ելույթներ հրավիրված մասնագետների կողմից․սպասեք թարմ նորությունների․

հ․գ․ ահա ֆեյսբուքյան միջոցառումը event

հեեե՜յ, փսայքեմփ 2014-ը գալիս է ։Ճ

Կարոտել էիր մեզ, չէ՞ ։) (հա, գիտենք, մենք էլ քեզ ենք կարոտել ։Դ) Ու հենց դրա համար մայիսի 24-25֊ին նորից Փսայքեմփ է։ Հավաքվում ենք հոգեբանելու ու հոգեբանվելու։ ։Ճ Երրորդ երևանյան հոգեբանական չկոնֆերանսը կլինի չգրասենյակում՝ [ Ուտոպեանլաբում]1։ (հասցեն նայիր քարտեզի վրա, ) Դե էլ չասենք, որ ելույթ ունենալ կարող են բոլոր֊բոլորը՝ անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, մաշկի գույնից և դավանանքից: Թեման հոգեբանությունն է․ ու եթե կկարողանաս կապել հոգեբանության հետ հարևանիդ հողաթափերի գույնը, ոչ մեկ դեմ չէ, բացի, երևի թե, հենց հարևանիցդ: 😉 [Read More]

փսայքեմփյան Չխոստովանություն․

հետմահու մտքեր ինչի ենք մենք սա անում. Դե պատմել որ բարքեմփից ենք պլեչ արել արդեն շատ բանալ կլինի, բայց պատմությունից ոչ մի տեղ չես փախչի։ Մենք մտածեցինք, որ հոգեբանությանը Հայաստանում պակասում է անմիջականությունը և հավեսը (հա ի՞նչ անենք, որ մենք հոգեբանության մասին անձնավորված ենք խոսում)։ Չկա գիտական նորություններ, վարկածներ, գաղափարներ ուրիշ մարդկանց հետ հենց էնպես, հավեսի համար կիսելու հնարավորություն (կարդա առանց տպագրվող հոդվածի, դասերի ու պարտավորությունների․ ամենակարևորը հետաքրքիր ու ֆորմալություններով չծանրաբեռնված) [Read More]

ՓսայՔեմփ-2013. օր, ժամ, վայր

Վերջապե՜ս. սառույցը շարժվեց: Երևանյան այս տարվա հոգեբանական չկոնֆերանսը լինելու է այս շաբաթ-կիրակի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին: Բնականաբար՝ ելույթ կարող են ունենալ բոլորը անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, մաշկի գույնից և դավանանքից: ՓսայՔեմփին մասնակցելու համար պետք է պարզապես գալ այն վայրը, որտեղ անցկացվում է չկոնֆերանսը. մեր դեպքում՝ ԵՊՀ սև շենքի հետևը գտնվող մասնաշենքը: Պրեզենտացիաների ժամատախտակը կազմվելու է օրվա սկզբում խոսնակների կողմից. ամեն օրվա սկզբում մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորելու են իրենց զեկուցումների թեմաները: Ժամատախտակի ամենանախանձելի տեղերում գրանցվել և հոգեբանական կախարդանքով լի մթնոլորտին ադապտացվել կհասցնեք երկու օրն էլ. [Read More]

հոգեբանություն առանց աթոռների

էսպիսի միջոցառում ։], մուտքն ազատ է։ օրակարգը ահա ՝ 07.10.2013 19:00 Բյուրակն Իշխանյան ` «Հոգեբանություն և լեզվաբանություն» 20:00 Սամվել Մխիթարյան «Հոգեբա՞ն» 08.10.2013 19:00 Գայանե Հարությունյան «Ճակատագրի առասպելը հայ էթնիկ գիտակցության մեջ» 20:00 Լիլիթ Մնացականյան 1.«Հայոց ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցումը» 2.«Արտագաղթի տրավման և սոմատիզացիան Լիոնում ապաստան հայցող հայերի մոտ» 09.10.2013 19:00 Քրիստինե Հարությունյան «Վաղ մանկական աուտիզմի հուզական դրսևորումների առանձնահատկությունները» 20:00 Դավիթ Գևորգյան «Հոգեկան առողջությու՞ն, թե՞…» 10.10.2013 19:00 Աննա Առաքելյան «Հասուն անձ» [Read More]

Մի շաբաթ հոգեբանություն կամ հոգեբանությունն առանց աթոռների

«Էոս» Հոգեբանության Զարգացման Հիմնադրամի և «ՓսայՔեմփի» կազմակերպիչների նոր նախաձեռնությունը Հոկտեմբերի 7-15-ը յուրաքանչյուր երեկո ժամը 7-ից 9-ը տեղի կունենա «Հոգեբանությունն առանց աթոռների» հոգեբանական շաբաթը։ Այս շաբաթի նպատակն է հոգեբանության մասին պատկերացումների պարզաբանումը և հոգեբանության հասանելիության ապահովումը հոգեբանությամբ բոլոր հետաքրքվողների համար: Երեկոների ընթացքում տեղի են ունենալու պրեզենտացիաներ և թեժ քննարկումներ հետևյալ թեմաներով` _1. Հոգեբանության պատմությունը (հիմքերը, ակունքները) և զարգացումը (ուղղությունները) Հոգեբանությունը և այլ գիտությունները (մինչառարկայական ուղղությունները, համեմատությունը հարակից գիտությունների հետ (հոգեբուժություն, սոցիալական գիտություններ, փիլիսոփայություն և այլն) [Read More]

ՓսայՔեմփ մեկ օրում. օրակարգ

Սիրելի փսայքեմփականներ, այնպես ստացվեց, որ խնդիրներ առաջացան կիրակի օրը տարածքի զբաղեցման հետ, և այս տարի ՓսայՔմեփը տևելու է մեկ օր՝ շաբաթ հունիսի 30-ին:

Համապատասխանաբար օրակարգը կլինի հետևյալը՝

11:00 – 11:30 _ Մասնակիցների գրանցում, ժամանակացույցի լրացում

11:30 – 12:00 _ Բացում

12:00 – 17:00 _ Ներկայացումներ

17:00 _ Փակման արարողություն

Բոլոր նրանք, ովքեր մտադիր էին զեկույց ներկայացնել կիրակի, շտապե՛ք ավարտել նախապատրաստությունները և տեղ գրավել շաբաթ օրվա ժամատախտակի վրա:

Փոփոխվել են նաև ներկայացումների տևողությունները՝ կլինեն ինչպես 30 րոպեանոց, այնպես էլ 20 րոպեանոց պրեզենտացիաներ:

Հաճախ տրվող հարցերից երկուսի պատասխանները

Ինչի մասին և ինչպես խոսել ՓսայՔեմփի թեման հոգեբանությունն է; առանձնացված չեն ոլորտներ կամ կոնկրետ երևույթներ որոնց մասին պետք է կամ չի կարելի խոսել: Զեկույցները կարող են լինել, ինչպես գիտական հոգեբանության վերաբերյալ, ներկայացնել ձեր կամ այլ գիտնականների ուսումնասիրությունները, տեսությունները, այնպես էլ ներկայացնել սեփական կենսափորձը, դիտարկումները, որևէ խնդիր հաղթահարելու և լուծելու օրինակը, որոնք կարող են հետաքրքրել հանդիսատեսին: Հետազոտություն ներկայացնելուց պետք չէ պահպանել խիստ գիտական ոճը, ներկայանցել վարկած, խնդիրներ, նպատակ, հետազոտության անցկացման տարեթիվը, ընտրանքը և այլն: Կարևորը ստացված արդյունքներն են և հետևությունները: [Read More]

Աջակցել ՓսայՔմեփին

ՓսայՔեմփ-12-ը հովանավորներ է փնտրում հոգեբանական կամ հարակից ոլորտներով զբաղվող կենտրոնների և հասարակական կազմակերպությունների շրջանում: Հովանավորները հնարավորություն կունենան իրենց գործունեությունը և մատուցվող ծառայությունները ներկայացնել չկոնֆերանսի ժամանակ՝ միջանցքում տեղադրելով սթենդներ և բուկլետներ:

Եթե ուզում եք ձեր կազմակերպությունը ներկայացնող սթենդը տեղադրել ՓսայՔեմփի ժամանակ, դիմեք հետևյալ հասցեներով.

Հեռ. 095 51 60 23, 099 39 21 75, 093 22 63 72

Էլ. հասցե՝ psycamp@arnet.am