փսայ գյումրի

կինոն սկսվում ա, կինոն սկսվում ա ։Դ

 

 

PsyCamp Gyumri

ի դեպ, բոլոր նրանց, ով արձակուրդին օրացույց չի բացում՝ օգոստոսի մեկը վաղն ա ։ՃՃ

մնալ բան֊ման

Գիշերակացի մասին — դե դուք միշտ կարաք փնտրեք ինչ-կա չկա․ մեր գտած ամենաէժան տարբերակը մինչ հիմա Կազայի մնալու տեղն ա։ Նկարի մեջ հնարավոր ամենահավես տարբերակը ընդգծած ա ու ձեռի հետ էլ ամենաէժանն ա գալիս, եթե վեց֊վեց հոգանոց խմբերով դիմեք ;Ճ 1 Տրանսպորտային տրիադան — երթուղային, տաքսի, գնացք Երթուղայիններն ու տաքսիները Երեւանում շարժվում են կայարանի մոտից։ Իսկ հետ գալուց շարժվում են ավտոկայանից (դա միակն է քաղաքում, գտնվում է կենտրոնական հրապարակից Շահումյան փողոցով ոտքով 15 րոպեի ճանապարհի վրա): [Read More]

Փսայքեմփը Կումայրիում ;)

Գյումրեցիները հայտնի են իրենց հետաքրքրությամբ հոգեբանության հանդեպ։ Այդպես, 1795 թվականին Կումայրիում տեղի ունեցավ առաջին ոգեբոլորակը։ Ապա 1905 թվականին իրականացավ Ալեքսանդրապոլի հանրահայտ духiсборѢ֊ը։ Արդեն 1985 թվին Լենինականում անցկացրեցին կոմսոմոլական պսիխոլագերը։ Եվ ահա 2015 թվականին Գյումրիում կազմակերպվում է հոգեճամբարը։ ժամ՝ Օգոստոսի 1֊ին և 2֊ին,12։00֊ից մինչև 17։00֊ն Տեղ՝ Թատերական հրապարակի ետնամասում, «Կազա» հիմնադրամի Գյումրվա կենտրոնի շենքում, Շահումյան 69 հասցեով, կրկին հոգեբանում ու հոգեբանվում ենք ^___^ միջոցառումը ֆբ֊ում Փսայքեմփի մասին ավելի շատ իմանալու համար բզբզեք էս կայքը բայց նեղված կբզբզեք, որովհետև ողջ արևակենտրոն գալակտիկայում վերջինն եք, ով տեղյակ չէր ։Դ [Read More]

ջիջիլ դուբլ երկու ։Ճ

մենք մեծ հաճույքով բաց կթողեինք ձեզ ջիջիլելու առիթը, բայց չկարողացանք ։Ճ

երկու հոլովակ մեկը՝ Վանաձորից

մեկն էլ Շուշվա Փսայքեմփից ։Ճ

լոկալիզացում ժամանակում

դե որտեղ ենք հանդիպում երևի հիշում եք. այ ստեղ

ու իհարկե, ե՞րբ ենք հանդիպում /նոյեմբերի 22-23/

psycamp_vanadzor_event__փսայքմեփ_վանաձոր_միջոցառում

գրանցվեք, եթե հավես կա

բայց Վանաձորում հավեսով լինելն արդեն կամավոր չի, պարտադիր ա ։Պ կամավոր պարտադիր ա ;Ճ

թույն ա լինելու ։Ճ

բոլորս էլ գիտենք, որ ուզում ես գալ էլ մի ։Պ Տրանսպորտը՝ ամեն օր Կիլիկիա ավտոկայանից ժամը 8.30-18.00 կես ժամը մեկ երթուղայիններ են գնում Երևանից Վանաձոր [1200 դրամ, պռուֆլինք] ու հակառակը։ Առավոտվանից մինչև ժամը 23.00-ի կողմերը ավտոկայանում լինում են նաև տաքսիներ, որոնք 4 մարդ հավաքվելու դեպքում 2000 դրամով տանում են Վանաձորից Երևան, նաև հակառակը։ ու չէ, Վանաձոր գնացք չի գալիս ։Պ Կեցություն՝ կարող եք մի հատ փնտրել տեսնել ինչ կա օնալյն դե սա բոլորը գիտեն, ուղղակի նաև զանգեք, գները զանգելով մի փոքր ավելի ցածր են, մեր տեղում գտած ամենահարմար-էժանը` Գուգարք հյուրանոցը, որ հրապարակի վրա է, 8000 դրամով տալիս է երկու հոգանոց համարը (մարդա 4000)։ Նախաճաշը մեջը չի մտնում, բայց կա տաք ջուր ու տենց բաներ։ պռուֆպիքը ստորև ։Ճ [Read More]

Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ հա, հա, էլի փսայքեմփվում ենք էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞ դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ ֆեյսբուքյան միջոցառումը մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ նոյեմբերի 22-ին ու 23-ին գիշերակաց, սնունդ,տրանսպորտ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։ [Read More]

դեդլայնները սղմում են ։)

հմ, գիտե՞ք չէ, որ գրանցումը Փսայքեմփին ՀՀ-ից եկողների համար էս անգամ անպայման է ու բաց է միայն մինչ Օգոստոսի 21-ը թարսի պես ։Դ ։

ո՞նց, չգիտեի՞ք։ օ․Օ

հմ, դե լավ, արդեն իմացաք։

Գրանցման հղումը՝ https://www.surveymonkey.com/s/GW5LV5K